Պետք չէ հավելյալ արժեք հաղորդել օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրին:
Այդ թուղթը զուտ Ալիև-էրդողան-Փաշինյան տանդեմի նպատակների արձանագրություն է և Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրելու ծառայություն: Ոչ մի նոր բան այդ թղթում չկա, ոչ էլ այնպիսի բան, որի կատարումը կամ չկատարումը կորոշվի այդ արձանագրություններով. ավելին, այդ թուղթը ստորագրվեց միայն մեկ պատճառով՝ հորջորջված «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը փակուղի էր մտել:
Սա պետք է ասել լսարանին, հիշեցնել, որ ՈՉ ՄԻ ԵՐԿԻՐ չի կարող լինել ՀՀ անվտանգության երաշխավորը, առավելևս, վկայի և «խնդիր լինի՝ զանգեք» ԱՄՆ կեղծ հովանավորչական մակարդակում, եթե ՀՀ-ն ինքը չի պաշտպանում իր շահերն ու անվտանգությունը (բացելով իրական լուծումները), ոչ թե հերթական անգամ ահաբեկել մարդկանց, թե ՆՓ-ն հասավ իր «թուրք-ադրբեջանական երազանքին», նրան նորից անպարտելիի իմիջ հաղորդել, առավելևս, երբ ինքն է դա շահարկում որպես ձեռքբերում:
Նորից կրկնեմ՝ խաղաղության պայմանագիրը չստորագրվեց, այլ անհեթեթ ձևակերպումով «նախաստորագրվեց» և է’լ ավելի անհեթեթ քարոզով ներկայացվում է որպես «հավերժական խաղաղություն»՝ ՀՀ ամբողջ տարածքը իրենը համարող քոչվոր բաշիբոզուկի հետ:
Հույս կար, որ ընդդիմադիր դաշտը, 5 տարի պարտություն կրելուց հետո, պիտի որ անալիզի ենթարկեր դրա պատճառները՝ ներառյալ այն, որ ՔՊ-ն հենց այդ սխալների հաշվին է դեռ իշխանության:
Էլիզա Առաքելյան